Շվեդական ամրոց-բանտում փորձեր են իրականացրել բանտարկյալների վրա (լուսանկարներ)

14:26 • 15.12.14

Դարեր առաջ շվեդները տեղեկացել են, որ Ամերիկայում հանցագործներին տեղավորում են մենախցերում, որպեսզի նրանց վրա այլ հանցագործներ վատ ազդեցություն չունենան և իրենք ժամանակ ունենան մեկուսացման մեջ մտածելու իրենց արարքների մասին, գրում է bigpicture.ru-ն։

 

Շվեդներին դուր է եկել այդ միտքը, և նրանք Կառլստենի ամրոցը վերափոխել են այնպես, որ այդտեղ հնարավոր լինի պահել բանտարկյալներին ամբողջական մեկուսացման մեջ։
Կառլստենի ամրոցը գտնվում է Մառստրանդսոն կղզում:

 

Այդ ժամանակ այնտեղ տեղակայել են 3 մեկուսարան և տեղավորել 3 բանտարկյալի։ Պայմաններն այնքան խիստ են եղել, որ նույնիսկ պահակներն իրավունք չեն ունեցել ներս մտնել։

 

Փորձը ձախողվել է, քանի որ երկու բանտարկյալներ մեկուսացման մեջ մահացել են ձանձրույթից և մարդկային շփման կարոտից, իսկ միակ ողջ մնացած բանտարկյալը խելագարվել է։

 

Ամրոցը փակվել է, և այն այլևս որպես բանտ չի օգտագործվում։ Միակ հիշողությունը, որ մնացել է, ամրոցն է և ներսում պահպանված իրերը։

 

Պահպանվել են նաև բանտարկյալներից մեկի մատնահետքերը պատուհանի տակ գտնվող քարին, որի վրա հենվելով՝ հավանաբար բանտարկյալը փորձել է դուրս նայել։ 

 

Այժմ ամրոցը և կղզին դարձել են զբոսաշրջիկների սիրելի վայրը։

SEjail03 Один день в шведской тюрьме

SEjail05 Один день в шведской тюрьме

SEjail07 Один день в шведской тюрьме

SEjail09 Один день в шведской тюрьме

SEjail11 Один день в шведской тюрьме

SEjail17 Один день в шведской тюрьме

SEjail14 Один день в шведской тюрьме

SEjail16 Один день в шведской тюрьме

SEjail19 Один день в шведской тюрьме

SEjail21 Один день в шведской тюрьме

SEjail22 Один день в шведской тюрьме

SEjail25 Один день в шведской тюрьме

SEjail27 Один день в шведской тюрьме

SEjail29 Один день в шведской тюрьме

SEjail31 Один день в шведской тюрьме

 

Շվեդական ամրոց-բանտում փորձեր են իրականացրել բանտարկյալների վրա (լուսանկարներ)