Իսրայելում 2.800 տարի առաջ կառուցված ասորական գինեգործարան են հայտնաբերել (լուսանկարներ)

14:04 • 16.12.14

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի մոտակայքում 2.800 տարի առաջ կառուցված ապշեցնող գինեգործարան են պեղել, գրում է Daily Mail-ը։

 

Մ.թ.ա մոտ 740-ին կառուցված գինեգործարանն օգտագործվել է և՛ ասորեստանցիների, և՛ հին հույների կողմից։

 

30.5 x 39.6 մետր չափերի շինությունն օգտագործվել է մի քանի քաղաքակրթությունների կողմից՝ հարյուրավոր տարիների ընթացքում։

 

Շինությունում գտնվել են նաև հնձաններ, խաղող ճզմելու հարմարանքներ և խաղողի հատիկների ամբարներ, ինչպես նաև՝ մի քանի հունական մետաղադրամ։

 

Շինությունն իր մեջ տեղավորում է շուրջ 23 սենյակ։ Այն հայտնաբերվել է Իսրայելի հնագիտական վարչության (Israel Antiquities Authority) կողմից։

 

Պեղումները ղեկավարել է Ամիթ Շադմանը, ով նաև հայտնել է, որ շինությունը կառուցվել է Ասորեստանի կողմից Իսրայելի նվաճման ժամանակ։A 2,800-year-old farmhouse, which was used by both the Assyrians and the Greeks, has been unearthed during an archaeological dig near Tel Aviv, Israel

 On one side of the Greek coins found in the farmhouse is an image of god of the gods Zeus (right), with Heracles (left) appearing on the other side.

Իսրայելում 2.800 տարի առաջ կառուցված ասորական գինեգործարան են հայտնաբերել (լուսանկարներ)