Brabus-ը 850 ձիաուժ հզորությամբ Mercedes-Benz S 63 AMG է ներկայացրել (լուսանկարներ)

23:09 • 16.12.14

Գերմանական Brabus թյունինգ-ատելյեն ներկայացրել է Mercedes-Benz S 63 AMG «գերհզոր» սեդանի իր տարբերակը:

 

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մեքենայի հզորությունը 585 ձիաուժ հզորությամբ V8  երկտուրբո շարժիչի վերամշակման շնորհիվ հասել է 850 ձիաուժի: Այսպիսով, մեքենան 150 ձիաուժով ավելի թույլ է ստացվել, քան  մեկ այլ գերմանական ատելյեի` Mansory-ի S 63 AMG տարբերակը:

 

 Brabus-ի ներկայացրած մոդելի տեխնիկական այլ հնարավորությունների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ առավելագույն արագությունը կարող է հասնել 400 կմ/ժամ-ի: Mansory-ի S 63 AMG մոդելը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:

 

 Brabus-ի թյունինգային փաթեթը նախատեսում է մեքենան ներկել ոսկեգույն և այն համալրել աերոդինամիկ համակարգով:

 

Mercedes-Benz S 63 AMG от Brabus. Фото Brabus

 

 

  
 

 

 

Brabus-ը 850 ձիաուժ հզորությամբ Mercedes-Benz S 63 AMG է ներկայացրել (լուսանկարներ)