Facebook սոցկայքում նոր վիրուս է հայտնվել
Facebook սոցկայքի օգտատերերը դժգոհում են զանգվածային վիրուսից, գրում է Газета-ն։
Սոցկայքի օգտատերերին ծանուցումներ են գալիս ընկերներից այն մասին, որ իրենց նշել են ինչ-որ լուսանկարի վրա։
Հղման վրա սեղմելուց հետո վիրուսը սկսում է նման հաղորդագրություններ ուղարկել վարակված հաշվից։ Ընդ որում՝ նշվում է, որ ջնջել հրապարակումը, որի վրա նշված է օգտատերը, հնարավոր չէ։ Սակայն կարելի է փակել գրառումը կամ ջնջել նշումը։










