Google Earth-ը Նոր Զելանդիայի ափերին առեղծվածային ջրային արարած է ֆիքսել (լուսանկարներ)
Հանրահայտ Google Earth քարտեզային ծառայությունը Նոր Զելանդիայի ամենահանգիստ ու գեղատեսիլ ափերից մեկում` Օք Բեյում, առեղծվածային ծովային արարած է ֆիքսել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, լուսանկարն արվել է այս տարվա հունվարի 30-ին, սակայն մանրակրկիտ ուսումնասիրվել է միայն այժմ:
Դրանում նշմարվող արարածն ուղղակի ահռելի է. այն ունի 12 մ երկարություն: Տարօրինակ կենդանուն հայտնաբերել է մասնագիտությամբ ինժեներ Պիտա Ուիթեհիրան, ում կարծիքով՝ դա ո’չ կետ է, ո’չ էլ շնաձուկ:

Նա պատմել է, որ Օք Բեյի հատակը շատ խորն է, և չի բացառվում, որ այնտեղ թաքնված է առեղծվածային ծովային արարած:










