Ամերիկացին «թռչող» տախտակ է պատրաստել (լուսանկարներ, տեսանյութ)

11:37 • 16.12.14

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Ռայան Քրեյվենը, օգտագործելով իր հնարամտությունն ու ձեռքի տակ եղած պարագաները, պատրաստել է «թռչող» տախտակ: Ինչպես նշում է lenta.ru-ն, արդյունքում ստացվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմից «թռչող» տախտակի համարժեքը:

 

 

Աղբյուրը նշում է, որ Քրեյվենը համացանցում հրապարակել է բոլոր այն ցուցումները, որոնց հետևելու դեպքում կարելի է տնային պայմաններում այդպիսի տախտակ պատրաստել: Դրա համար հարկավոր կլինի ծախսել ընդամենը 250 դոլար:

 

Floating on air: 'I'm a huge Back to the Future fan and always wanted to build one,' said Mr Craven (pictured) 'I saw the HUVR Kickstarter campaign with Tony Hawk and thought it was the perfect time to try building one'


Սարքը թույլ է տալիս տարբեր մանյովրներ անել, սակայն շատ աղմկոտ է ու հաճախ վայր է գցում տիրոջը:

 

Back to the future: Ryan Craven, 27, built the device using four leaf blowers, a 4ft by 4ft (1.2 by 1.2 metre) piece of plywood, a skateboard deck, shower liner, coffee can lids and gaffer tape

 

Հետաքրքրական է, որ ուշագրավ գյուտի հեղինակը մասնագիտական կրթություն չունի և մատուցող է աշխատում:

 

 

 

Ամերիկացին «թռչող» տախտակ է պատրաստել (լուսանկարներ, տեսանյութ)