Թե ինչպիսի դիզայն կարող է ունենալ iPhone 7-ը (լուսանկարներ). Business Insider
Թեև ամերիկյան տեխնոլոգիական հսկան իր երկու նոր iPhone-ը ներկայացրել է սեպտեմբերին, արդեն խոսակցություններ են տարածվում հաջորդ սերնդի iPhone-ի ստեղծման ու դիզայնի մասին: Ինչպես գրում է Business Insider-ը` համացանցում հայտնված որոշ տեղեկությունների համաձայն` iPhone 7-ը, որը կներկայանա 2016-ին, ավելի հարմարավետ կլինի օգտագործման համար:
Պարբերականը ներկայացրել է Սերբիայում գործող CIRPIS կենտրոնի ինժեներ Նիկոլա Սիրկովիչի ստեղծած գծապատկերներն ու iPhone 7-ի հնարավոր դիզայնի վիզուալ պատկերը:
Ի պատասխան այն բողոքների, որ iPhone 6 Plus-ը չափազանց մեծ է փոքր ձեռքերի համար, Սիրկովիչի գծագրած iPhone 7-ի չափսը կտատանվի 4.7-ի (iPhone 6) և 5.5-ի (iPhone 6 Plus) միջև` 5.2 դյույմ անկյունագծով:
















