LG-ն սկսել է Tab Book Duo պլանշետի վաճառքը (լուսանկարներ)
LG ընկերությունը սկսել է Windows օպերացիոն համակարգով աշխատող Tab Book Duo պլանշետի վաճառքը, գրում է ferra.ru-ն։
Պլանշետն իր մրցակիցներից տարբերվում է երկու հատկանիշով՝ այն թեթև է և ունի անլար ստեղնաշար։
Այն կշռում է 530 գրամ, որը համեմատելի է, օրինակ, հանքային ջրով լցված փոքրիկ շշի ծանրության հետ։
LG Tab Book Duo-ն համալրված է 10.1 դյույմանոց IPS էկրանով, Intel քառամիջուկ պրոցեսորով, ինչպես նաև նախապես տեղադրված Windows 8.1 ՕՀ-ով, USB 3.0 և micro HDMI-ով։
Սարքն արժե 670 դոլար։















