Opel Corsa-ն Եվրոպայի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել

17:39 • 16.12.14

Autobest 2015 մրցույթում հինգերորդ սերնդի Opel Corsa ավտոմեքենան արժանացել է «2015-ին Եվրոպայում գնման համար լավագույն ավտոմեքենա» կոչմանը, գրում է Газета-ն։

 

Մրցույթի եզրափակիչն անցկացվել է Բելգրադում (Սերբիա)։ Ավանդական բնութագրերին զուգահեռ ժյուրին գնահատել է մեքենայի օգտագործման արժեքը, պահեստամասերի առկայությունը և ավտոսպասարկման կենտրոնների ցանցի խտությունը։

 

Արդյունքում՝ Opel Corsa-ն հավաքել է 994 միավոր՝ առաջ անցնելով Hyundai i20 (906 միավոր), Skoda Fabia (871 միավոր) և Citroen C4 Cactus (830 միավոր) մեքենաներից։ Հաղորդվում է նաև, որ շուկա դուրս գալուց հետո ստացվել է այս մոդելի ավելի քան 55.000 պատվեր։

 

Ավտոարտադրողի ներկայացուցիչները հայտնում են, որ Corsa մոդելին բաժին է հասնում ընկերության վաճառքների մոտ 25%-ը։

Opel Corsa-ն Եվրոպայի լավագույն ավտոմեքենա է ճանաչվել