Եվրոպացիները ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող հրթիռ-ինքնաթիռ են ստեղծում (լուսանկարներ)
Եվրոպական տիեզերական գործակալությունը ստեղծում է նոր սերնդի ինքնաթիռ, որն արտաքուստ ավելի շատ հրթիռի է նման:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Skylon կոչվող նորույթից կպահանջվի ընդամենը 4 ժամ աշխարհի ցանկացած կետում հայտնվելու համար, իսկ տիեզերք թռչելու համար դրան հարկավոր կլինի 15 րոպե:
Ենթադրվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019թ.` համալրված գերհզոր Sabre շարժիչով:
Շարժիչը թույլ կտա ինքնաթիռին 5 անգամ գերազանցել ձայնի արագությունը: Արդյունքում ինքնաթիռը կթռչի 5.600 կմ/ժ արագությամբ:
Սա նշանակում է, որ Skylon-ը կարող է Երկրի ուղեծիր հասնել ընդամենը 36 ժամում` տեղափոխելով արբանյակներ:














