Toyota-ն սկսել է ջրածնային շարժիչով աշխատող` աշխարհում առաջին մեքենայի վաճառքը (լուսանկարներ)

00:07 • 16.12.14

Ճապոնիայում  սկսվել է ջրածնային շարժիչով աշխատող` աշխարհում առաջին սերիական մեքենայի` Toyota Motor Corp ընկերության արտադրած Mirai սեդանի վաճառքը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «ապագա»:

 

 Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Japantimes-ին հղումով, նոր մոդելի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառով Ճապոնիայում նախնական պատվերների քանակը արդեն գերազանցել է երկրի ներսում վաճառքի պլանը:

 

 Ջրածնային մեքենաների արտադրության զգալի ավելացում (տարեկան մինչև 50000) կնկատվի 2020-ին` Ամառային օլիմպիական խաղերից անմիջապես հետո:

 

 2030-ին արդեն յուրաքանչյուր 10-րդ վաճառված մեքենան Ճապոնիայում կաշխատի վառելիքային տարրերով, ինչը խորհրդատվական ընկերության կանխատեսումներով` ճապոնական տնտեսությանը 36.9 մլրդ դոլար հավելյալ գումար կբերի:

 

 Ջրածնային շարժիչով մեքենաների հիմնական դժվարությունը անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունն է: Ներկայում Ճապոնիայում միայն 30 լցակայան է գործում նման մեքենաների համար:

 

Toyota начала продажи первого в мире водородомобиля

Toyota-ն սկսել է ջրածնային շարժիչով աշխատող` աշխարհում առաջին մեքենայի վաճառքը (լուսանկարներ)