Նոր սերնդի Audi RS3-ն դարձել է աշխարհի ամենահզոր հոթ-հեթչը (լուսանկարներ)

19:33 • 17.12.14

Audi  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի RS3 Sportback «գերհզոր» հեթչբեքը:

 

Motor.ru-ի փոխանցմամբ` նոր մոդելը համալրվել է 2.5 լիտր ծավալով 5 մխոցային տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում  367 ձիաուժ: Այսպիսով, նորույթը դարձել է ամենահզոր սերիական հոթ-հեթչն աշխարհում` գերազանցելով 360 ձիաուժ ունեցող 5 դռնանի Mercedes-Benz A 45 AMG-ին:

 

 Մոդելի քաշը կազմում է 1520 կգ, որը 55 կգ-ով ավելի թեթև է, քան նախորդ սերնդի RS3-ը: Նոր մոդելի շարժիչն աշխատում է 7 աստիճան S tronic փոխանցման տուփով: 100 կմ/ժամ-ը ամենահզոր հոթ-հեթչը զարգացնում է 4.3 վայրկյանում, որը 0.3 վայրկյանով ավելի արագ է A 45 AMG-ի համեմատ:  Նոր սերնդի RS3 մոդելի  առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:

 


 

 

 

 

 


 

 

 

 

Նոր սերնդի Audi RS3-ն դարձել է աշխարհի ամենահզոր հոթ-հեթչը (լուսանկարներ)