Բրոնզի դարի «սուպերմենը». բրիտանացները բացահայտել են 4000 տարվա կմախքի գաղտնիքը (լուսանկարներ)
Բրիտանացի մասնագետները բազմաթիվ ուսումնասիրություններից հետո պարզել են դեռևս 1989թ. հայտնաբերված մարդկային հսկայական կմախքի գաղտնիքը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ըստ նրանց, բրոնզի դարին թվագրվող կմախքի տերը եղել է զինվորական, ով իր մահը գտել է կռվի ժամանակ: Նա եղել է հաղթանդամ և ունեցել է 182 սմ հասակ: Մահանալու ժամանակ տղամարդը եղել է 45 տարեկան:

Հնագետները կմախքի հետ արժեքավոր գործիք են հայտնաբերել ու դատելով այդ գործիքից` տղամարդը սոցիալական բարձր դիրք է զբաղեցրել:

Մասնագետները պարզել են կմախքի ինքնությունը` գիտական անալիզի ենթարկելով նրա ատամները, ոսկորները ու գործիքը: Ուսումնասիրությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են մի շարք դեգրադացիաներ, վարակներ ու կարիես:













