Curiosity-ն Մարսի վրա մեթանի հետքեր է հայտնաբերել
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա մեթանի ժայթքման դեպք է ֆիքսել:
Ինչպես նշում է vz.ru-ն, այս մասին տեղեկացրել են ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչները:
«Տեղի է ունեցել մեթանի կարճատև ժայթքում` կրկնվելով տասնյակ անգամ, հետո այն ցրվել է: Դա վկայում է, որ գոյություն ունի մեթանի առաջացման կենսաբանական կամ ոչ կենսաբանական ծագման ինչ-որ աղբյուր»,-նշել են նրանք:
Մասնագետներն ընդգծել են, որ մարսագնացի պատմության մեջ մեթանի հայտնաբերումը կարևորագույն պահերից է, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել գիտնականների մոտ:
Բացի այդ, Curiosity-ն հայտնաբերել է օրգանիկ մոլեկուլներ. գիտնականները դեռևս չեն կարող ասել, թե ինչպես են Մարսի վրա առաջացել օրգանիկ մոլեկուլներ:
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին` նպատակ ունենալով մոլորակի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնել: Սարքն իր առաքելությունն այնտեղ կիրականացնի մինչ 2020թ.:










