Facebook-ը դադարեցրել է վիրուսի տարածումը

08:52 • 17.12.14

Facebook սոցկայքը կանգնեցրել է վիրուսի տարածումն իր կայքում, գրում է Лента-ն։


«Մանրամասն ուսումնասիրելով իրավիճակը՝ մենք հայտնաբերեցինք, որ խնդրի աղբյուրը եղել է YouTurn Сhrome-ընդլայնումը, որը մենք հետագայում հեռացրել ենք։ Մենք հեռացրել ենք նաև վնասակար հղումները Facebook-ից»,- նշել են ընկերությունում։


Վիրուսակիր ծրագիրը տարածվում էր սոցկայքում ընկերներից ստացված անձնական հաղորդագրությունների տեսքով։ Հղումով անցնելու դեպքում օգտատիրոջն առաջարկվում էր դիտել հոլովակ։
 

Facebook-ը դադարեցրել է վիրուսի տարածումը