Honor 6 Plus . Չինացիները ներկայացրել են iPhone 6 Plus-ի մրցակից սմարթֆոնը (լուսանկարներ)
Պեկինում ներկայացվել է Huawei Honor 6 Plus սմարթֆոնը, որով սկիզբ է դրվել Honor ապրանքանիշին` որպես առանձին կառույց: Ինչպես գրում է Корреспондент-ը` Engadget-ին հղումով, Honor 6 Plus-ի գլխավոր առանձնահատկությունը կրկնակի 8 մեգապիքսել տեսախցիկն է:


Աղբյուրի ներկայացմամբ` վերլուծելով սմարթֆոնի առանձնահատկությունները` կարելի է ենթադրել, որ Huawei-ն ոգեշնչվել է HTC ընկերության արտադրանքներից: Առաջին հերթին՝ ավելացվել է պիքսելի չափը` մինչև 1.98 նանոմետր, որի շնորհիվ լուսանկարներն առավել որակյալ ու մաքուր պետք է ստացվեն: Նույնն արել է HTC-ն` ստեղծելով 2 նանոմետր UltraPixel-ը: Տեսախցիկները կարող են աշխատել HDR ռեժիմում և երկու լուսանկարը համատեղել մեկում:


Ինչպես անվանումով, այնպես էլ՝ կարգախոսով Honor-ը մատնանշում է իր մրցակցությունը iPhone 6 Plus-ի հետ: «Խնձորային» սմարթֆոնի կարգախոսն է՝ «Ամելի մեծ, քան մեծը» (Bigger Than Big): Չինացիներն էլ որոշել են օգատգործել «Ոչ պարզապես մեծ» (Not Just Bigger):

Սմարթֆոնը ներկայանում է 3 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և Full HD 5.5 դյույմ անկյունագծով էկրանով: Նորույթն ունի 16 կամ 32 գեգաբայթ ներկառուցված հիշողություն` microSD քարտով ընդլայնելու հնարվորությամբ:


Honor 6 Plus-ի կորպուսը պատրաստվել է մետաղից և պլաստիկից: Այն 7.7 մմ-ով կարճ է, քան iPhone 6 Plus-ը: Սմարթֆոնի գինը 400 դոլար է:











