Մարդկային զարթուցիչ. նոր բջջային հավելվածը թույլ է տալիս անհրաժեշտ ժամին արթնացնել անծանոթներին

19:44 • 17.12.14

«Բարի լույս: Առավոտյան 7:06-ն է: Արդեն արթուն ես, այնպես չէ՞»:

«Այո', շնորհակալ եմ»:

«Բարի, հուսով եմ՝ լավ օր կանցկացնես»:

 

 Հավելվածների խանութում հայտնված նոր Wakie  ծրագրի օգնությամբ անծանոթները կարող են արթնացնել անծանոթ մարդկանց ողջ աշխարհում: Զարթուցիչին փոխարինող այս հավելվածն արդեն հասանելի է iOS-ի համար:

 

Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը` այն գործի գցելու համար անհրաժեշտ է ծրագրում ներմուծել բջջայինի համարն ու արթնանալու ժամը: Անհրաժեշտ ժամին  ձեզ կարթնացնի հեռախոսազանգը (մոլորակի որևէ ծայրից), որից հետո դուք ևս հնարավորություն կունենաք արթնացնելու որևէ մեկին:

 

   Wakie-ն չի հրապարակում ներմուծված հեռախոսահամարը:   Եթե ցանկանում եք արթնացնել որևէ մեկին, ծրագիրն ինքն է հավաքում հեռախոսահամարը, որից հետո կարող եք խոսել: Հեռախոսազրույցը տևում է առավելագույնը 60 վայրկյան:

 

 

Wakie screens

 


 

 

 

 

 


 

 

 

Մարդկային զարթուցիչ. նոր բջջային հավելվածը թույլ է տալիս անհրաժեշտ ժամին արթնացնել անծանոթներին