Պատկերի նոր ֆորմատ. JPEG-ին փոխարինելու է եկել BPG-ը (լուսանկարներ)
Շրջանառության մեջ է հայտնվել պատկերի նոր ֆորմատ՝ Better Portable Graphic-ը (BPG), որը սեղմում է պատկերն, ու այն դարձնում ավելի որակյալ՝ չափսը փոքրացնելու հաշվին, գրում է news.discovery.com-ը։
Նոր ֆորմատը մշակվել է ֆրանսիացի ծրագրավորող Ֆաբրիս Բելարդի կողմից, ով իր կայքում բացատրել է իր աշխատանքի մանրամասները, մասնավորապես այն, որ BPG-ն ստեղծվել է JPEG ֆորմատին փոխարինելու համար։
Gizmag կայքի մասնագետները փորձարկել են նոր ֆորմատը և ներկայացրել երկու ֆորմատների տարբերությունները՝ լուսանկարներով։
Ձախ կողմում JPEG ֆորմատի լուսանկարներն են, աջումէ՝ BPG ֆորմատի, ընդ որում JPEG-ը մի քանի կիլոբայթով ավելի մեծ է։





















