Տարեկան 10.000 զոհ. խխունջն ամենավտանգավորն է ճանաչվել մարդու համար

15:58 • 17.12.14

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու համար ամենավտանգավորը սովորական քաղցր ջրերում բնակվող խխունջն է։

 

Համաձայն վիճակագրության՝ շնաձկները տարեկան սպանում են 10 մարդ, առյուծները՝ մոտ 100, իսկ կոկորդիլոսները՝ 1000։ Խխունջներն առաջ են անցել բոլորից՝ տարեկան 10.000 զոհ, գրում է Обозреватель-ը։

 

Բանն այն է, որ փոքրիկ խխունջները փոխանցում են շիստոսոմոզ վտանգավոր հիվանդությունը, որն առաջանում է պարազիտ որդերի պատճառով։

 

Պարազիտները, վարակված ջրի հետ շփվելով, անցնում են մարդու մաշկի տակ որովայնի հատվածում և ձվադրում այնտեղ, ինչը կարող է հանգեցնել մահվան։
 

Տարեկան 10.000 զոհ. խխունջն ամենավտանգավորն է ճանաչվել մարդու համար