Արևածաղկի տեսքով արևային վահանակները կարող են ավելի շատ մաքուր էներգիա մատակարարել
Շվեյցարական Airlight Energy ընկերության ստեղծած Sunflower Solar Harvester արևային էներգիան հավաքող մարտկոցներն, անվանմանը համապատասխան, աշխատում են արևածաղկի սկզբունքով` շարժվելով արևի ուղղությամբ և ընթացքում ջերմություն, աղազերծված ջուր և սառեցում ապահովելով:
Ինչպես ներկայացնում է CNN-ը` սարքը 12 կՎտ էներգիա է օգտագործում այդ գործընթացի համար, որն այն ստանում է 10 ժամվա արևի լույսից: Տեխնոլոգիայի հիմքում IBM-ի նախագծած ջրասառեցման համակարգով աշխատող արևային վահանակներն են, որոնց միկրոմասնիկները հեռացնում են արտացոլվող հայելիների օգնությամբ ստացված ջերմությունը:
Ռեֆլեկտորների` ծաղկի տեսքով դասավորությունը թույլ է տալիս արևային էներգիան կոնցենտրացնել ավելի քան 2000 անգամ 6 վահանակում, որոնցից յուրաքանչյուրն ունի 25 ֆոտոէլեկտրական կուտակիչ:















