Ֆրանսիացիները նոր նստելատեղեր են ստեղծել տիտանից, որոնց շնորհիվ ավիափոխադրողները կարող են միլիոնավոր դոլարներ խնայել

00:26 • 17.12.14

Վառելիքի խնայումը առաջնային մտահոգությունն է օդանավերի համար և այն հիմնարար պատճառներից մեկը, որի համար գրեթե բոլոր ավիափոխադրողները անցում են կատարում առավել թեթև նստելատեղերի:

 

Այդ նպատակին են ուղղված գերմանական Recaro ընկերության պատրաստած նստելատեղերը, որոնք ավելի բարակ են, քան սովորական տարբերակները, և հնարավորություն են տալիս շարքերը ավելի մոտ դասավորել և էլ ավելի շատ ուղևորների տեղափոխել:

 

Նստելատեղերի` առավել թեթև դիզայնով տարբերակներ ստեղծելը  նոր միտում է օդանավաշինության ոլորտում, որով ավիափոխադրողները ձգտում են հնարավորինս մեծացնել ոլորտի եկամտաբերությունը:

 

 Ինչպես հայտնում է Business Insider-ը` 3 ֆրանսիացի երիտասարդ ներկայացրել են առավել թեթև նստելատեղեր, քան Recaro-ի արտադրանքը: Դրանք պատրաստված են տիտանից և այլ բաղադրիչներից, որի արդյունքում դրանց քաշը կազմում է  4 կգ: Recaro-ի նստելատեղերը, որոնք կիրառում է United ավիաընկերությունը, կշռում են 11 կգ:

  expliseat

 

 

 

expliseat
 

 

 

 

Ֆրանսիացիները նոր նստելատեղեր են ստեղծել տիտանից, որոնց շնորհիվ ավիափոխադրողները կարող են միլիոնավոր դոլարներ խնայել