Windows-սմարթֆոնի զանգը հնարավոր է ղեկավարել ժեստերով (տեսանյութ)

17:47 • 17.12.14

Microsoft ընկերությունը թողարկել է Gestures կոչվող նոր գործառույթը, որը թույլ է տալիս Windows օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնի հետ հաղորդակցվել առանց էկրանին դիպչելու, գրում է technoguide.co.ua-ն։

 

Չնայած նրան, որ նոր գործառույթը թողարկվել է փորձնական Gestures beta տարբերակով՝ այն բավական կայուն է աշխատում։

 

Նոր գործառույթի օգնությամբ հնարավոր է պատասխանել զանգին առանց էկրանին դիպչելու՝ պարզապես այն մոտեցնելով ականջին։ Եթե ցանկություն կա այն դնել ինչ- որ տեղ և միացնել բարձրախոսը, ապա այն պարզապես անհրաժեշտ է դնել սեղանին, և բարձրախոսը կմիանա ավտոմատ կերպով։

 

Հավելվածն անվճար և հասանելի է ներբեռնման համար այստեղ։ 

Windows-սմարթֆոնի զանգը հնարավոր է ղեկավարել ժեստերով (տեսանյութ)