BlackBerry-ն ներկայացրել է նոր Classic սմարթֆոնը

13:11 • 18.12.14

Տեխնոլոգիական BlackBerry ընկերությունը վերադարձել է իր արմատներին ու սենսորային էկրանների այս դարում ներկայացրել է ավանդական ստեղնաշարով նոր հեռախոս:


Ինչպես նշում է alarabiya.net-ը, նորույթը ստացել է Classic  անվանումը. այն հիմնականում նախատեսված է գործարարների համար:


Աղբյուրը նշում է, որ հեռախոսը հատկապես դուր կգա BlackBerry բրենդի սիրահարներին, ովքեր շատ են հավանում  ստեղնաշարը` այն նախընտրելով  սենսորային էկրաններով հեռախոսներից: Նշվում է, որ Classic-ն ունի ավելի որակյալ և դիմացկուն  մարտկոց:


«Classic-ը նախատեսված է մեր հավատարիմ գնորդների համար: Սակայն այն դուր կգա նաև մեր արտադրանքը երբևէ չօգտագործած մարդկանց` հատկապես երիտասարդներին»,- ասել է ընկերության  գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Չենը:


Նոր BlackBerry Classic-ի գինը 449 դոլար է:

BlackBerry-ն ներկայացրել է նոր Classic սմարթֆոնը