ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող շան համար եռաչափ տպիչով պրոթեզներ են ստեղծել (տեսանյութ)

15:39 • 18.12.14

ԱՄՆ-ի Հիլսբորո քաղաքում բնակվող շունը, որը ծնվել էր առջևի թաթերի դեֆորմացիայով ,այժմ շնորհիվ 3D տպիչով «տպված» պրոթեզների կարողանում է արագ վազել և վայելել կյանքը, գրում է gizmag.com-ը։


3D Systems (3DS) կոչվող ընկերությունը պրոթեզներն ավելի արագ և հեշտ կերպով է պատրաստել կենդանու համար, քանի որ դասական մեթոդներով պատրաստված պրոթեզները ավելի երկար ժամանակ են պահանջում և ծախսատար են։


Կենդանուն  Peace and Paws կոչվող բարեգործական կազմակերպությունից որդեգրել է Տարա Անդերսոնը, ով աշխատում է նաև 3D Systems-ում։


Պրոթեզները հատուկ այնպես են պատրաստվել, որ կենդանին ցեխերի, խոտերի և ավազների մեջ վազվզելով չկեղտոտվի և չխրվի դրանց մեջ։
 

ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող շան համար եռաչափ տպիչով պրոթեզներ են ստեղծել (տեսանյութ)