ԱՄՆ-ն ընթացքի մեջ ուղղությունը փոխող փամփուշտ է ստեղծել. տեսանյութ

00:52 • 18.12.14

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ փորձարկել է մի փամփուշտ, որը կարողանում է արձակվելուց հետո օդում ընթացքի մեջ փոխել իր ուղղությունը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

 

Ըստ աղբյուրի՝ դա հնարավոր է դառնում պատյանի ներսում տեղադրված «լողակների» միջոցով, որոնք էլ փամփուշտն ուղղորդում են օդում՝ ըստ քամու առաջացրած փոփոխությունների կամ թիրախի տեղաշարժի: Փամփուշտը ստեղծողները դրա աշխատանքի մեխանիզմը չեն գաղտնազերծել:

 

Extreme Accuracy Tasked Ordnance կամ հակիրճ  Exacto անվանումով հայտնի այս զինատեսակը ստեղծել է ամերիկյան Teledyne Technologies ընկերությունը: Վերջինս նաև փամփուշտի կարողությունները ցուցադրող տեսանյութ է հրապարակել:

ԱՄՆ-ն ընթացքի մեջ ուղղությունը փոխող փամփուշտ է ստեղծել. տեսանյութ