Ջրածնային Honda FCV-ը հունվարին կներկայանա ամերիկյան ավտոսրահում
Ջրածնային շարժիչով Honda FCV կոնցեպտի պրեմիերան կկայանա Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում՝ 2015-ի հունվարի 12-ին:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` FCV կոնցեպտի արտաքին տեսքը առանձնանում է «լողացող» գծերով: Մեքենան զինված է ոչ մեծ չափսի հատուկ փոխանցման տուփով, ինչի շնորհիվ սրահում տարածքի համար տեղ են շահել: Վառելիքի բաքը, որտեղ գտնվում է բարձր ճնշման ջրածինը, մեծ ծավալ ունի, այդ իսկ պատճառով մեքենան մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 700 կմ տարածություն: Լիցքավորումը 3 րոպե է տևում:
Առաջին անգամ կոնցեպտը ներկայացվել է Ճապոնիայում՝ 2014-ի նոյեմբերին, որից հետո ընկերությունը հայտարարել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ջրածնային լիցքավորման կայանների ստեղծման գործում 13.8 մլն դոլար ներդնելու մասին: Մոդելի թողարկումը Ճապոնիայում նախատեսվում է սկսել 2016-ի մարտին:











