ՆԱՍԱ-ն տիեզերագնացներ կուղարկի դեպի աստերոիդ
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, մոտ ապագայում պատրաստվում է որևէ երկնաքարի վրա տիեզերագնացների խումբ ուղարկել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ռոբերտ Լայֆուտի օգնականը:
Ենթադրվում է, որ այս առաքելությունն իրականացվելու է 10 տարի անց: Գիտարշավի արժեքը գնահատվել է 1.25 մլրդ դոլար: ՆԱՍԱ-ում պատմել են, որ տիեզերագնացները դեպի ընտրված երկնաքար կուղևորվեն նոր «Օրիոն» տիեզերանավով, որը փորձարկվել է դեկտեմբերի 5-ին:
Նախագծի հեղինակները գտնում են, որ գիտարշավը 2 խնդիր կլուծի. կօգնի նախապատրաստվել դեպի հեռավոր տիեզերք մարդկանց ուղարկելու հավակնոտ ծրագրին, ինչպես նաև թույլ կտա կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել երկնային մարմիններից պաշտպանվելու համար:










