Polaroid-ի նոր տեսախցիկը տպում է նկարներն ու դրանք Instagram-ում տեղադրում (լուսանկար)
Ֆոտոխցիկների արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը` Polaroid-ը, ներկայացրել է հերթական նորույթը, որը շատ դուր կգա հատկապես սոցցանցերի ակտիվ օգտատերերին:
Ինչպես նշում է wired.com-ը, 14 մեգապիքսել հզորությամբ Socialmatic ֆոտոխցիկը Wi-Fi անլար կապին միանալու հնարավորություն ունի, ինչի շնորհիվ կարելի է արած լուսանկարներն անմիջապես ներբեռնել Facebook, Instagram, Twitter սոցկայքերում:
Սարքը գործում է Android օպերացիոն համակարգով, ինչը նշանակում է, որ հնարավոր է նաև ֆոտոխցիկում ներբեռնել հավելվածներ:
Ֆոտոխցիկի առավելություններից մեկն էլ այն է, որ այն ունի հատուկ «սելֆիների» (ինքնանկար) համար նախատեսված 2 մեգապիքսելանոց տեսախցիկ: GPS-ով ու Bluetooth-ով համալրված սարքը կարող է նաև 2-ը 3-ի վրա չափով լուսանկարներ տպել:
Socialmatic-ի գինը 300 դոլար է:












