Twitter-ն ու Foursquare-ը 2015 թվականին կսկսեն համագործակցել

09:01 • 18.12.14

Twitter միկրոբլոգը, ցանկանալով իր հաղորդագրությունները դարձնել ավելի տեղեկատվական և հետաքրքիր, որոշել է կատարելագործել գեոթեգերի համակարգը և 2015 թվականին կսկսի համագործակցել Foursquare-ի հետ, գրում է Business Insider-ը:


Այժմ միկրոբլոգի սեփական հնարավորություններն այդ ոլորտում քիչ են: Այդ պատճառով ընկերությունը որպես գործընկեր ընտրել է առավել հայտնի ծառայություն Foursquare-ը, որը հիմնված է օգտատիրոջ գտնվելու վայրը որոշելու վրա:


Twitter-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է պաշտոնապես հաստատել Foursqare-ի հետ ապագա համագործակցությունը, բայց հաստատել է, որ ընկերությունը գեոդիրքավորման առավել կատարյալ մոդել է փնտրում:


Foursquare-ի ներկայացուցիչը նույնպես չի հաստատել Twitter-ի հետ համատեղ աշխատանքի մասին լուրը։

Twitter-ն ու Foursquare-ը 2015 թվականին կսկսեն համագործակցել