ԱՄԷ-ի անապատում ֆուտուրիստիկ շինություն կկառուցվի (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրություններում նոր գլխամասային գրասենյակ կառուցելու համար Bee'Ah արաբական ընկերության հայտարարած մրցույթում հաղթող է դարձել բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի նախագիծը, գրում է buro247.ru-ն։
Նոր նախագծի համաձայն՝ կառույցը լինելու է տիեզերանավ կամ կրիայի պատյան հիշեցնող շինություն, որտեղ տեղակայվելու է շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ընկերության գլխամասային գրասենյակը։
Քանի որ շինությունը կառուցվելու է անապատում, այն կրկնում է անապատային բլրակների ձևը, այդպիսով՝ համահունչ և գեղեցիկ կերպով ձուլվելով տեսարանին։
![]()
![]()
![]()
![]()












