Samsung-ը կդադարեցնի իր ChatOn ծառայությունը
Samsung Electronics ընկերությունը որոշում է ընդունել դադարեցնելու իր ֆիրմային՝ ChatOn ծառայությունը բջջայինների համար, հայտնում է ferra.ru-ն` Yonhap News-ին հղումով։
Ծառայությունը արդեն մի քանի տարի գործում է Android, BlackBerry, iOS, Windows Phone և bada պլատֆորմների համար։
Ըստ տեղեկությունների, պատճառը շուկայական պայմանների փոփոխություններն են, որոնց հետ ծառայությունն ի վիճակի չէ մրցակցել։
Մի շարք մասնագետներ էլ նշել են, որ նման որոշումը կարող է կապված լինել ծառայության ոչ այդքան հաջողակ լինելու և միևնույն ժամանակ ծախսատար լինելու հետ, գրում է Engadget-ը։
Այն դադարեցնելու է իր գոյությունը համաշխարհային բոլոր շուկաներում փետրվարի 1-ից, բացառությամբ՝ ամերիկյան շուկայի։
Ընկերությունից հայտնել են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց տվյալները պահպանել, ապա դա կարող են անել մինչև ծառայության ապաակտիվացումը։










