Android-ը 2015թ.-ին կներկայացնի ավտոմեքենաների համար նախատեսված օպերացիոն համակարգ
Android-ը 2015 թվականին կներկայացնի սեփական օպերացիոն համակարգը՝ նախատեսված ավտոմեքենաների համար. տեղեկացնում է Reuters գործակալությունն իր աղբյուրների հղումով:
«Տրանսպորտային միջոցներն անգամ հնարավոր է միացված չլինեն Android համակարգով աշխատող հեռախոսներին»,- ասել են աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ Google ընկերությունը, որը տնօրինում է Android-ը, նոր համակարգի միջոցով ցանկանում է ամրապնդել դիրքերը մեքենաների արդյունաբերության ոլորտում:










