Առաջին անգամ ուղեղի ազդակները շարժումների վերածող գերժամանակակից պրոթեզ է փորձարկվել (տեսանյութ)
Բրիտանիայում բնակվող Լես Բոուգը երկու ձեռքից զուրկ առաջին մարդն է, ում համար կարողացել են ստեղծել ուղեղից եկող հրահանգները կատարող պրոթեզներ, գրում է metro.co.uk-ը։
Նոր տեխնոլոգիան մշակվել է Johns Hopkins-ի անվան կիրառական ֆիզիկայի համալսարանում։ Նա 42 տարի առաջ դժբախտ պատահարի պատճառով կորցրել էր իր երկու ձեռքերը՝ ուսերից սկսած։
Սարքը կարողանում է ընկալել մարդու մկաններին ուղղված ուղեղի բարձր հաճախականությամբ ազդակները, որոնք վերածում է հրամանների և կատարում։ Լես Բոուգը ասել է, որ անհավանական թվացող տեխնոլոգիան ամբողջապես փոխել է իր կյանքը։
Ձեռքերը կարողանում են կատարել բարդ շարժումներ և վարժություններ։ Դրանք ստեղծելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ եղել և մեծ ուսումնասիրություն է կատարվել։
Համալսարանի աշխատակազմը նախագծի ղեկավար Մայք Մկլաֆինի հետ միասին հուսով է, որ իրենց մշակած տեխնոլոգիան կօգնի աջակցել մարմնի տարբեր մասերը կորցրած զինվորներին, պատերազմի մասնակիցներին կամ դժբախտ պատահարներից տուժածներին։










