Միայն մեքենայի բանալին արժե 3700 դոլար. 1.5 մլն դոլար արժողությամբ Pagani Huayra-ն՝ լուսանկարներով
Business Insider-ը անդրադարձել է ամենաշքեղ ու թանկ մեքենաներից մեկին՝ Pagani Huayra-ին, որն արժե 1.5 մլն ԱՄՆ դոլար:
Մեքնայի շարժիչը ունի 720 ձիաուժ հզորություն, ինչը Huayra-ին թույլ է տալիս 0-ից 60 մղոն ժամ արագություն զարգացնել 3.3 վայրկյանում:
Մեքնենան կշռում է 3200 ֆունտ, թեթև մեքենա է համարվում: Քթամասում գործում է հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս մեքենայի դիմացը բարձրացնել՝ մայթեզրին չբախվելու համար: Արգելակման համակարգը շատ նման է օդանավերի արգելակման համակարգերին:
Մեքենայի ներսը ևս օդաչուի խցիկ է հիշեցնում: Սրահի կաշվեղենը պատվիրվում է ըստ հաճախորդի ցանկության: Միայն մեքենայի բանալին արժե 3700 դոլար:























