Յուրաքանչյուր 5-րդ եվրոպացի համացանցից երբևէ չի օգտվել. հետազոտություն

11:06 • 19.12.14

«Եվրոստատը»  լայնածավալ վիճակագրական հետազոտություն է հրապարակել, ըստ որի՝ Եվրոպայի 16-ից 74 տարեկան  յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ երբեք չի օգտվել համացանցից, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

«Ե՞րբ եք վերջին անգամ օգտվել համացանցից» հարցին «երբեք» պատասխանն ընտրել է հարցմանը մասնակցածների 18 տոկոսը: 2006 թվականին նմանատիպ հետազոտության ժամանակ նման պատասխան է ընտրել 43 տոկոսը: 


Եվրոպայում առավել շատ համացանցն օգտագործվում է Իսլանդիայում, այստեղ ցանցից չի օգտվում միայն հարյուր հարցվածներից մեկը: Ընդ որում՝ մարդկանց 94 տոկոսն օգտվում է համացանցից ամեն օր: Համացանցից օգտվելու բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև Նորվեգիայում, Դանիայում, Լյուքսեմբուրգում և Մեծ Բրիտանիայում, իսկ առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ռումինիայում:

Յուրաքանչյուր 5-րդ եվրոպացի համացանցից երբևէ չի օգտվել. հետազոտություն