Mimo baby համակարգը հետևում է նորածնի կենսագործունեությանը (տեսանյութ)
Rest Devices ընկերությունը ստեղծել է Mimo baby «խելացի» համակարգը, որը հետևում է նորածնի կենսագործունեությանն ու ակտիվությանը, գրում է ferra.ru-ն։
Համակարգը բաղկացած է երեխայի հագուստից, որի վրա ամրացված են զգայուն տվիչներ, որոնք երեխայի շարժումների, ձայնի մասին տվյալներն ու այլ տեղեկություններ ուղարկում են ծնողների բջջային հեռախոսի հավելվածին։
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երեխաների շրջանում մահացությունը մեծ մասամբ գրանցվում է գիշերը շնչահեղձ լինելուց՝ սխալ դիրքով թեքվելու հետևանքով։
Ըստ մասնագետների՝ այս համակարգը կհեշտացնի ծնողների կյանքը, ովքեր ամեն գիշեր մշտապես արթնանում են և սենյակից սենյակ վազում՝ ստուգելու երեխայի շնչառությունը։
Ընկերությունը 2013-ից ի վեր փորձարկել է համակարգը, այժմ այն արդեն հասանելի է գնման համար` այստեղ։
Սարքի գինը տատանվում է 200 դոլարի սահմաններում։










