Աստղագետները Երկրից 2.5 անգամ մեծ արտամոլորակ են հայտնաբերել

13:46 • 19.12.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի, աստղագետները Kepler  հեռադիտակի միջոցով հայտնաբերել են HIP 116454b արտամոլորակը, որն Արևից գտնվում է 180 լուսային տարի հեռավորության վրա:

 


Ինչպես նշում է lenta.ru-ն, Ձկան համաստեղությունում գտնվող արտամոլորակն իր չափերով 2.5 անգամ գերազանցում է Երկրին:

 


Նորահայտ երկնային մարմինը պտտվում է աստղի շուրջ, որի ջերմաստիճանը զիջում է Արեգակի ջերմաստիճանին: Նշվում է, որ HIP 116454b-ի մակերևույթի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան Երկրինը:

 

Հայտնի է, որ այն աստղի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 9 օրում:

Աստղագետները Երկրից 2.5 անգամ մեծ արտամոլորակ են հայտնաբերել