Jack կոչվող սարքը անլար տեխնոլոգիայով կիթառի նվագը փոխանցում է բարձրախոսներին (տեսանյութ)

16:17 • 19.12.14

Ingenious Audio ընկերությունը ներկայացրել է անլար տեխնոլոգիայով աշխատող սարք, որի օգնությամբ հնարավոր է  կիթառի վրա կատարվող նվագը փոխանցել բարձրախոսներին, գրում է slashgear.com-ը։

Սարքն աշխատում է wi-fi-ով և ունի վերալիցքավորվող մարտկոց։ Այն շուրջ 13 անգամ արագ է աշխատում, քան սովորական Bluetooth տեխնոլոգիան։

Սարքի չափսերն են՝ 100 x 48 x 20 մմ, կշռում է 85 գրամ։ Արժեքը մոտ 260 դոլար է և հասանելի կլինի 2015-ի ապրիլից։ 

 

Jack կոչվող սարքը անլար տեխնոլոգիայով կիթառի նվագը փոխանցում է բարձրախոսներին (տեսանյութ)