Jins Meme ֆիթնես ակնոցն օգնում է հետևել ֆիզիկական ակտիվությանը (լուսանկարներ)

15:36 • 20.12.14

Ճապոնական Jins ընկերությունը CES 2015 ցուցահանդեսում ցուցադրելու է իր նոր Meme կոչվող ֆիթնես սարքը, գրում է 3dnews.ru-ն։


Նշվում է, որ աշխարհում դեռևս ֆիթնես ակնոցների կոնցեպտ չի ներկայացվել և արտադրության մեջ չկան, հետևաբար ներկայացումը լինելու է առաջինն իր տեսակում։


Սարքը չի տարբերվում սովորական օպտիկական ակնոցից, սակայն իր հետ ունի նաև թևնոց, որը ակնոցի ցուցիչների հետ մեկտեղ տեղեկություններ է հավաքում կենսագործունեության մասին։


Սարքը բջջային հեռախոսին հավելվածի միջոցով փոխանցում է տեղեկություն ծախսված կալորիաների, անցած տարածության, սրտի աշխատանքի և ողնաշարի դիրքի մասին։


Սարքը մշակողները հայտնել են, որ ակնոցի ցուցիչները հետևում են աչքերին, քանի որ աչքերի միջոցով հնարավոր է շատ տեղեկություններ ստանալ։ Դրանք հայտնում են հոգնածության, քնի կարիքի և այլնի մասին։

Առանց լինզաների սարքը կշռում է 36 գրամ։ Սարքը մեկ լիցքավորումից կարող է աշխատել 16 ժամ։ Գնի մասին ոչինչ չի նշվում, սակայն ընկերությունից հայտնել են, որ այն մատչելի է լինելու։ 

Jins Meme ֆիթնես ակնոցն օգնում է հետևել ֆիզիկական ակտիվությանը (լուսանկարներ)