Բրիտանիայում այժմ եռաչափ տպիչով սննդամթերք են տպագրում (տեսանյութ)
Բրիտանիայում նախագծել են եռաչափ տպիչ, որը բազմազան սննդամթերք է տպում, իսկ որպես թանաք են օգտագործվում իրական բնամթերքները, գրում է euronews.com-ը։
Լինետ Կուչման, ով ղեկավարում է նախագիծը ասել է, որ իրենք ցանկանում են առողջ սնունդ տալ մարդկանց և օգնել նրանց խուսափել բազմաթիվ մշակումների ենթարկված և մի շարք վնասակար հավելումներով լի մթերքներից։
Հանրության մեջ նման տպիչը հակասական արձագանք է ստացել, քանի որ մի քանիսը գտնում են, որ տեխնոլոգիան արդեն անցել է սահմանները և անընդունելի է համարում «սնունդ տպելը», իսկ մյուս մասը գտնում է, որ բավականին օգտակար նորույթ է։
Թանաքի փոխարեն լցվում են տարբեր մթերքների խյուսեր, որոնցով կարելի է կոտլետներ, թխվածքաբլիթներ և շատ այլ տեսակի կերկուրներ տպել։










