Պիտեր անունով մուտանտ նապաստակը երկու քիթ ունի (լուսանկարներ)
Դեբի և Ալ Մորգիաների ընտանիքը Կոնեկտիկուտ նահանգում պահում են երկու քիթ ունեցող Պիտեր անունով անսովոր մի նապաստակի, գրում է Daily Mail-ը։
Կենդանին ունի երկար սև ականջներ և մասամբ սպիտակ մորթի։ Նա ծնվել է երկու քթով, որը համարվում է գենետիկ մուտացիա։
Ընդհանուր առմամբ, նապաստակների սիրահար Մորգիաներն ունեն 9 նապաստակ, որոնցից 2-ը հաշմանդամություն ունեն։
Դեբի Մորգիան պատմել է լրագրողներին, որ մի անգամ մի անհայտ անձ իրեն առաջարկել է վաճառել նապաստակին՝ 5.000 դոլարի դիմաց, սակայն կինը հրաժարվել է։
Հետաքրքրական է, որ կենդանու երկրորդ քիթը շնչառական ֆունկցիա չի կատարում։












