Աշխարհի ամենախոր կետում ձկան նոր տեսակ է հայտնաբերվել. լուսանկար
Աշխարհի ամենացածր կետում՝ Մարյանյան փողրակում, հայտնաբերվել է նոր ձկնատեսակ: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը:
Սպիտակ գույնի անհայտ ձուկը հայտնաբերվել է 8,145 մ խորությունում: Նա ունի մոտ 20 սմ երկարություն, երկար ու շատ նուրբ լողակներ: Նշվում է, որ նախկինում որևէ ձկնատեսակ նման խորության վրա չի հայտնաբերվել:
Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի գիտնականները կարծում են, որ հայտնաբերվածը լիպարիս է՝ խխնջաձկների ցեղատեսակից: Դրա տեսակային պատկանելությունը վերջնականապես հնարավոր չէ հաստատել, քանի դեռ բռնված չէ կենդանի նմուշ
Մոտ երեսուն օր շարունակ Խաղաղ օվկիանոսում գիտարշավ-ուղևորություն է իրականացրել Falkor օվկիանոսագնացը:











