Facebook սոցկայքի Messenger հաղորդագրային ծառայությունը թարմացվել է
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի Messenger հաղորդագրային ծառայությունը թարմացվել է, ինչի շնորհիվ կարելի է տարատեսակ ստիկերներ տեղադրել լուսանկարների վրա, նախքան դրանք ինչ-որ մեկին ուղարկելը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, փոփոխության մասին հայտնի է դարձել Facebook-ի բլոգից: Այդ ստիկերների միջոցով օգտատերը կարող է արագ և առանց ավելորդ բառերի նկարագրել իր զգացողությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է Stickered առանձին անվճար հավելվածը ներբեռնել: Այսօրվանից այն հասանալի կլինի Android օպերացիոն համակարգով գործող սարքերի համար` Google Play առցանց խանութում: Մինչդեռ iOS տարբերակը կներկայացվի ավելի ուշ:










