Facebook-ը շարունակում է կորցնել հեղինակությունը դեռահասների շրջանում
Համացանցային շուկայում Facebook-ի առաջատարությանը սպառնում է աճող սերունդը։ Համաձայն զեկույցի, որը պատրաստել է Frank N. Magid Associates Inc. ընկերությունը, այս տարի սոցկայքի հեղինակությունը 13-17 տարեկան դեռահասների շրջանում նվազել է 94%-ից մինչև 88%, գրում է Комсомольская Правда-ն։
Հեղինակության նվազումը կտրուկ արագացել է 2012-ից սկսած։ Հատկապես մտահոգիչ է Facebook-ի համար, որ իր գլխավոր մրցակիցների հեղինակությունը, մասնավորապես՝ Twitter-ը, աճող սերնդի շրջանում ավելանում է։
Դեռահասներն այժմ ավելի շատ օգտվում են հաղորդագրությունների արագ փոխանակման ծրագրերով։ Facebook Messenger-ը շարունակում է առաջատար մնալ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման ծրագրերի շարքում, սակայն նրա բաժինը դեռահասների շրջանում համեմատաբար բարձր չէ։
Դեռահասների շրջանում սոցկայքի հեղինակության անկման պատճառները մի քանիսն են։ Դրանցից մեկը անվտանգության մակարդակից դժգոհություններն են։ Դեռահասների միայն 9%-ն է սոցկայքն ապահով համարում։










