Հայտնի է դարձել գաղտնի բաղադրիչը, որը մինչ օրս կանգուն է պահում հին հռոմեական շինությունները
Եկան, տեսան, նվաճեցին և թողեցին մինչ օրս կանգուն շենքեր. գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով հին հռոմեացիներին ու նրանց՝ մինչ օրս կանգուն շինություններին, ինչպիսիք են, օրինա,կ Պանթեոնն ու Կոլիզեյը, այն դեպքում, երբ, օրինակ, Բրիտանիայում 1960-ականների բետոնե շենքերը արդեն փլուզվում են:
Ըստ գիտնականների՝ այդ աներերության գաղտնիքը բաղադրանյութն է, որ հին հռոմեացիները օգտագործել են: Իսկ դա հրաբխային մոխիրն է, որն առկա է հռոմեացիների շինարարական լուծույթներում՝ 85 տոկոսի չափով: Դրա շնորհիվ հռոեմական ժամանակների բետոնը կորոզիայի չի ենթարկվում:
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, ում պատկանում է հայտնագործությունը, այժմ մտածում են նույն բաղադրանյութը ներառել ներկայիս ցեմենտի մեջ: Այսօր բետոնը պատրաստվում է կրաքարից և կավից՝ 1,450C աստիճանի պայմաններում: Հռոմեացիները նույն բետոնն ստանալու համար օգտագործում էին 85 տոկոս հրաբխային մոխիր, թարմ ջուր և կիր, որ «միքսում էին» շատ ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այս հանգամանքը իր հերթին նվազեցնում էր բետոնի «ածխածնային հետքը»:
Ըստ գիտնականների, որոնք իրենց հետազոտությունում նաև ռենտգենային մեթոդներ են օգտագործել, հենց ջրի հիմքով նյութերն են հին բետոնի նմուշներում, որ կանխում են դրա «քանդվելը»:










