Ոսկեգույն բարձեր ու կաշվե բազմոց. Etihad-ը ներկայացրել է «երկնային» փենթհաուսով նորագույն օդանավը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծաշուք ու թատերական. Etihad ավիաընկերությունը ներկայացրել է իր նոր շքեղգույն օդանավը` հսկա Airbus A380-ը, որը պարունակում է աշխարհի միակ «երկնային» փենթհաուսը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` A380-ը ավելի շատ նման է շքեղ բիզնես հյուրանոցի, քան ինքնաթիռի, անգամ նավախոհանոցը նման է ընդունարանի` շագանակագույն ու դարչնագույն ինտերիերով ու սնnդի ու խմիչքի մենեջերներով:
Օդանավն առանձնանում է աննման շքեղության հյուրասենյակով` կաշվե բազմոցին տեղադրված ոսկեգույն բարձերով, երկտեղանոց մահճակալով և նմանը չունեցող լոգասենյակով:
Ավիաընկերությունից հրաժարվել են հայտնել, թե ով է պատրաստվում առաջիկայում թռիչք կատարել The Residence «երկնային» փենթհաուսում, որի արժեքը կազմում է 12 500 ֆունտ ստերլինգ՝ մեկ կամ երկու հոգու համար:





















