Cadillac-ը ներկայացրել է CTS-V սպորտային սեդանը (լուսանկարներ, տեսանյութ)

16:48 • 22.12.14

Cadillac ընկերությունը ներկայացրել է CTS-V սպորտային սեդանը, որն ինժեներները համալրել են 6,2 լիտրանոց V8 շարժիչով, գրում է autonews.ru-ն։

 

Այն աշխատում է 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։ Շարժիչը թույլ է տալիս մեքենային 100կմ/ժ արագություն հավաքել ընդամենը 4 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 322 կմ/ժ է, գրում է Worldofcars-ը։

 


Մեքենան ունի 19 դյույմանոց Michelin Pilot Super Sport ալյումինե անվասակավառակ և Brembo արգելակ։

 

Ներքին սրահը կաշվեպատ է, ունի միկրոֆիբրային ներդիրներով սպորտային նստատեղեր։

 

Այն վաճառքի կհանվի 2015-ի ամռան վերջին։

 

Մեքենայի արժեքի մասին դեռ հայտնի չէ։

Cadillac-ը ներկայացրել է CTS-V սպորտային սեդանը (լուսանկարներ, տեսանյութ)