Google-ը տուգանվել է 100.000 ռուբլիով` ազարտային խաղերի գովազդի համար
Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը 100.000 ռուբլու չափով տուգանել է ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությանը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Google Inc.-ը ստիպված կլինի 100.000 ռուբլի վճարել Ռուսաստանի Դաշնության տարածքում որոնողական համակարգում ազարտային խաղերի գովազդ անելու համար»:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ գործի առնչությամբ հետաքննությունը սկսվել է 2014թ. աշնանը, երբ մի քաղաքացի բողոքել է ծառայությանը, որ որոնողական համակարգում կարելի է ազարտային խաղերի գովազդ տեսնել:










