Ֆրանսիայում հակասեմականության դեմ «դեղամիջոց» են արտադրել․ ԶԼՄ-ներ

14:00 • 22.12.14

Ֆրանս-հրեական մի ընկերություն ռասայական անհանդուրժողականության դեմ «դեղամիջոց» է արտադրել՝ անվանելով այն «Անտիսեմիտոկս», գրում է russian.rt.com-ը։

 

Դեղագործական ընկերությունը հումորով է մոտեցել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հակասեմական տրամադրություններին։ Դեղամիջոցի խմբաքանակը հաշվվում է 10․000 փաթեթ։

 

Նշվում է, որ դրանք պարզապես կոնֆետներ են, որոնք արագորեն «կփափկացնեն» կոպիտ արտահայտությունները և վերաբերմունքը հրեական համայնքի հանդեպ։

 

Մեկ տուփի արժեքն է 5 եվրո, իսկ վաճառքից ստացված հասույթն ուղարկվելու է հակասեմականության դեմ պայքարող կազմակերպությանը։

Ֆրանսիայում հակասեմականության դեմ «դեղամիջոց» են արտադրել․ ԶԼՄ-ներ