Կենսաբանները բացատրել են, թե ինչպես են թռչունները կանխազգում բնական աղետները

10:17 • 22.12.14

ԱՄՆ-ում թռչունները կարողացել են օրեր առաջ կանխազգալ մոտեցող փոթորիկն ու պտտահողմը և բարեհաջող չվել դեպի հարավ, գրում է lenta.ru-ն։

 

Ինչպես պարզել են գիտնականները, թռչուններին դա հաջողվում է մոտեցող փոթորկի ինֆրաձայնային ազդանշանները լսելու ունակության շորհիվ։

 

Այդ թեմայի շուրջ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։

 

2014 թվականի ապրիլի վերջին ԱՄՆ-ի հարավին պատուհասել է հզոր փոթորիկ, որի հետևանքով մահացել է 35 մարդ և հասցվել ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս։ Կենսաբանները պարզել են, որ Vermivora chrysoptera տեսակի թռչունները փոթորկի մոտենալուց 2 օր առաջ անսպասելիորեն լքել են վայրը և չվել 700 կմ հեռու։ Թռչունների «երթուղու» մասին գիտնականներն իմացել են շնորհիվ GPS-սարքերի. դրանք ամրացրել են մի քանի թռչունի՝ նրանց տեղաշարժն ուսումնասիրելու համար։  

 

Կենսաբանները բացատրել են, թե ինչպես են թռչունները կանխազգում բնական աղետները